Ղարիբաբադի. Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է՝ ընտրելու դիվանագիտության կամ առճակատման ուղին
https://parstoday.ir/hy/news/iran-i245096-Ղարիբաբադի._Գնդակն_ԱՄՆ_ի_դաշտում_է_ընտրելու_դիվանագիտության_կամ_առճակատման_ուղին
Իրանի փոխարտգործնախարարը Թեհրանում մի շարք երկրների դեսպանների և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանը Պակիստանին ներկայացրել է պարտադրված պատերազմը վերջնականապես դադարեցնելու իր ծրագիրը։ Հիմա գնդակն ԱՄՆ-ի դաշտում է և պետք է ընտրել դիվանագիտության կամ առճակատման ուղին»։
(last modified 2026-05-03T06:38:42+00:00 )
Մայիս 03, 2026 10:07 Asia/Tehran
  •  Ղարիբաբադի. Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է՝ ընտրելու դիվանագիտության կամ առճակատման ուղին

Իրանի փոխարտգործնախարարը Թեհրանում մի շարք երկրների դեսպանների և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանը Պակիստանին ներկայացրել է պարտադրված պատերազմը վերջնականապես դադարեցնելու իր ծրագիրը։ Հիմա գնդակն ԱՄՆ-ի դաշտում է և պետք է ընտրել դիվանագիտության կամ առճակատման ուղին»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Քազեմ Ղարիբաբադին շաբաթ օրը հանդիպել է Թեհրանում մի շարք երկրների դեսպանների հետ և նրանց ներկայացրել Թեհրանի վերջին առաջարկը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի վարած պատերազմի և ագրեսիայի դադարեցման վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ Ղարիբաբադին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը  վճռականորեն պատրաստ է հետ մղել իր տարածքի և ժողովրդի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա, հավելելով, որ ԻԻՀ միշտ հավատացել է խնդիրները լուծելու համար փոխշահավետ դիվանագիտությանը։
Նա նշել է. «Իրանը որպես միջնորդ հանդես եկող Պակիստանին ներկայացրել է պարտադրված պատերազմը վերջնականապես դադարեցնելու իր ծրագիրտ, և այժմ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է՝ ընտրելու դիվանագիտության կամ բախման շարունակության ուղին»։