Իրանն ԱՄԷ-ի նավահանգիստները փոխարինում է պակիստանյան նավահանգիստներով
Տարիների դիվանագիտական ջանքերից հետո Պակիստանը ձեռնարկել է Իրանի հետ տարանցիկ միջանցքի ակտիվացման ամենապաշտոնական քայլը։
Պակիստանի առևտրի նախարարության հրամանով սահմանվում է երրորդ երկրներից ապրանքների անցումը երկրի տարածքով դեպի Իրան և որոշում է ճանապարհային երթուղիները Գվադար, Կարաչի և Բանդար Քասիմ նավահանգիստներից մինչև Գաբդ և Թաֆթան սահմանները։
Վերջին տարիներին Իրանը իր ներմուծման և տարանցման զգալի մասն իրականացրել է ԱՄԷ-ի նավահանգիստներով (հատկապես Ջեբել Ալիով)։ Սակայն ներկայուսմ այս երթուղին անկայուն է՝ ռազմածովային շրջափակման ուժեղացման և տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների պատճառով։
Այս պայմաններում պակիստանյան երթուղու բացումը ոչ միայն մեծացնում է երթուղիների բազմազանությունը, այլև ամրապնդում է Իրանի մատակարարման շղթայի անվտանգությունը։