ԻՀՊԿ խոսնակ. Իրանի զինված ուժերի բառապաշարում «հանձնվել» բառը չկա
Նշելով, որ Իրանի զինված ուժերի բառապաշարում «հանձնվել» բառը չկա, ԻՀՊԿ խոսնակը, ընդգծել է, որ առաջիկա մարտերում վերջնական հաղթանակը կլինի Իրանինը: Անդրադառնալով ԻՀՊԿ առաքելության բնույթին՝ բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբբին հեռուստատեսային հարցազրույցում ասել է, որ Կորպուսի առաքելությունը սահմանվում է ռազմական, անվտանգության և գաղափարախոսական ոլորտներում, և իրանցի մարտիկները մտնում են մարտադաշտ՝ իրենց նպատակների հստակ ըմբռնմամբ։
Անդրադառնալով նահատակության մշակույթին, նա հավելել է. «Իրանցի մարտիկները կամ հաղթում են, կամ նահատակվում, և այս համոզմունքը բարդ ճակատամարտերում նրանց կայունության հիմնական գործոնն է»:
Նրա խոսքով՝ հանձնվելը տեղ չունի Իրանի զինված ուժերի բառապաշարում, և անհավասար պայմաններում ամուր կանգնելը նրանց գործողությունների հիմնական մոդելն է։
Մոհեբբին խոսել է նաև թշնամիների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների զենքի գերազանցության մասին, հավելելով, որ չնայած սարքավորումների և հնարավորությունների անհամապատասխանությանը, հոգևոր ուժն ու գաղափարական մոտիվացիան որոշիչ գործոններ էին Իրանի դիմակայուևթյան մեջ։
ԻՀՊԿ խոսնակն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը, հենվելով մարտական ուժի և հավատքի վրա, զոհաբերում են իրենց կյանքը երկրի անվտանգությունը պահպանելու համար, և այս բաղադրիչները երաշխավորում են դիմադրության ուղու շարունակությունը։