Ղալիբաֆ. «Ընկերներ, վստահեք ինձ» գործողությունը ձախողվեց
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ամերիկացիների կողմից բանակցությունների մասին կեղծ լուրերը որակել է հոգեբանական գործողություն։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպությանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրել է. ««Ընկերներ, վստահեք ինձ» գործողությունը ձախողվեց, այժմ նրանք վերադարձել են կեղծ Axios-ի լուրերը հրապարակելու սովորական գործին։
Ղալիբաֆը նշել է, որ բանակցությունների վերաբերյալ Axios-ի կեղծ լուրերը Հորմուզի նեղուցում ռազմական գործողության ժամանակ կրած ծանր պարտությունից հետո ամերիկացիների հոգեբանական գործողության մաս են ակզմում։
Ղալիբաֆնիր ուղերձում Axios-ը, որն ամերիկյան ահաբեկչական ռեժիմի կեղծ լուրերի հրապարակման հիմնական աղբյուրն է, անվանել է Faux, որն անգլերեն նշանակում է կեղծ։