Իրանը և Պակիստանն ամրապնդում են համագործակցությունը երկաթուղային տրանսպորտի և տարածաշրջանային առևտրի ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i245230-Իրանը_և_Պակիստանն_ամրապնդում_են_համագործակցությունը_երկաթուղային_տրանսպորտի_և_տարածաշրջանային_առևտրի_ոլորտում
Իսլամաբադում Իրանի դեսպանը և Պակիստանի երկաթուղիների նախարարը քննարկել են երկաթուղային տրանսպորտի և տարածաշրջանային առևտրի ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները՝ աջակցելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ փոխադարձ նախաձեռնություններին։ 
(last modified 2026-05-07T09:32:15+00:00 )
Մայիս 07, 2026 13:01 Asia/Tehran
  • Իրանը և Պակիստանն ամրապնդում են համագործակցությունը երկաթուղային տրանսպորտի և տարածաշրջանային առևտրի ոլորտում

Իսլամաբադում Իրանի դեսպանը և Պակիստանի երկաթուղիների նախարարը քննարկել են երկաթուղային տրանսպորտի և տարածաշրջանային առևտրի ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները՝ աջակցելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ փոխադարձ նախաձեռնություններին։ 

Հղում անելով IRNA-in, Pars Today-ը հայտնում է, որ Պակիստանի երկաթուղիների նախարար Մոհամմադ Հանիֆ Աբբասին հանդիպել է Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամի հետ և մտքեր փոխանակել երկու երկրների երկաթուղային կապերի, մասնավորապես՝ Թաֆթան-Զահեդան երթուղու և Eco ITI գնացքի (Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ) վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Պակիստանում Քվեթա-Թաֆթան երկաթուղային հատվածի վերանորոգման և վերակառուցման ծրագիրը, և ընդգծվել է, որ երկաթուղային գործունեության շարունակականության համար անհրաժեշտ է անվտանգության և ենթակառուցվածքների բարելավումը։
Պակիստանի երկաթուղիների նախարարը նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Իրանի  հետ պատմական, մշակութային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ հարաբերությունները։
Պակիստանի երկաթուղիների նախարարն ընդգծել է. «Իսլամաբադը միշտ հավատում է երկխոսությանը և խաղաղ կարգավորմանը և կշարունակի աջակցել դիվանագիտական ջանքերին»։ 
Իրանի դեսպանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել  Պակիստանի դրական և կառուցողական դերը և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու  ջանքերը։