Ղալիբաֆ. Տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունն անապահովության և պատերազմի պատճառ է դարձել
Պակիստանի ՆԳ նախարար Մոհսեն Նաղվիի հետ հանդիպման ժամանակ, Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձել է տարածաշրջանում անվտանգության իրավիճակին և ընդգծել, որ ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն անվտանգություն չի ստեղծում, այլև հող է ստեղծում անապահովության համար: Ղալիբաֆն ընդգծել է, որ վերջին զարգացումները արտացոլում են այն փաստը, որ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի ազգերին և երկրներին միայն չարիք և անապահովություն են բերում:
Նա նշել է, որ տարածաշրջանային որոշ կառավարություններ սկզբում կարծում էին, թե ԱՄՆ ներկայությունը կարող է անվտանգություն բերել, սակայն վերջին զարգացումները կասկածի տակ են դրել այս պնդումը: Ղալիբաֆն ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և վստահության կառուցման անհրաժեշտությունը, հավելելով, որ այս համագործակցությունը կարող է հանգեցնել տնտեսական և անվտանգության հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը Պակիստանի ՆԳ նախարարն անդրադարձել երկու ժողովուրդների պատմական բարեկամությանը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կամրապնդվեն: Նա ընդգծել է, որ պակիստանցիները միշտ աղոթում են Իրանի կառավարության և ժողովրդի հաջողության համար: