Հայաստանը և Կովկասը Իրանի նոր զբոսաշրջային առաջնահերթություններն են
https://parstoday.ir/hy/news/iran-i245558-Հայաստանը_և_Կովկասը_Իրանի_նոր_զբոսաշրջային_առաջնահերթություններն_են
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարը հայտարարել է, որ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, դարձել են Իրանի հիմնական առաջնահերթությունները զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ասել է, որ Թեհրանը, տարածաշրջանային զբոսաշրջային շուկայի վերաիմաստավորման շրջանակներում, հատուկ ուշադրություն է դարձնում հարևան երկրների և Կովկասյան տարածաշրջանի հետ համագործակցության զարգացմանը:
(last modified 2026-05-18T06:53:27+00:00 )
Մայիս 18, 2026 10:17 Asia/Tehran
  • Հայաստանը և Կովկասը Իրանի նոր զբոսաշրջային առաջնահերթություններն են

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարը հայտարարել է, որ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, դարձել են Իրանի հիմնական առաջնահերթությունները զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ասել է, որ Թեհրանը, տարածաշրջանային զբոսաշրջային շուկայի վերաիմաստավորման շրջանակներում, հատուկ ուշադրություն է դարձնում հարևան երկրների և Կովկասյան տարածաշրջանի հետ համագործակցության զարգացմանը:

Անդրադառնալով Իրան ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճին՝ նա հավելել է, որ նախորդ տարի երկիր է մուտք գործել ավելի քան յոթ միլիոն 399 հազար զբոսաշրջիկ, և նոր տարում պլանավորման կարևոր մասը կենտրոնացած է տարածաշրջանային զբոսաշրջության ընդլայնման վրա:
«Շարղ» թերթի փոխանցմամբ՝ Սալեհի Ամիրին ընդգծել է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Վրաստանը Իրանի զբոսաշրջային առաջնահերթություններն են։
Մշակութային ժառանգության նախարարը նաև ասել է, որ տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդումից բացի, զբոսաշրջության զարգացումը կարևոր դեր է խաղում արտարժույթի եկամտաբերության և տնտեսական բարգավաճման գործում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր օտարերկրյա զբոսաշրջիկ Իրանում միջինում ծախսում է ավելի քան հազար դոլար, և այս ոլորտը կարող է դառնալ երկրի եկամտի կարևոր աղբյուրներից մեկը։