Փեզեշքիան. Իրանը ոչ մի կերպ չի նահանջի երկրի օրինական իրավունքներից
Pars Today - Իրանի նախագահը գրել է. -Իրանի Իսլամական Հանրապետությունը երկխոսության մեջ կմտնի արժանապատվորեն, հզորությամբ և ազգային իրավունքների պաշտպանությամբ, և ոչ մի կերպ չի նահանջի ժողովրդի ու երկրի օրինական իրավունքներից։
Pars Today-ի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիբերտարածության իր անձնական էջում գրել է. -Երկխոսությունը չի նշանակում հանձնվել։
Նա հավելել է. -Իրանի Իսլամական Հանրապետությունը երկխոսության մեջ կմտնի արժանապատվորեն, հզորությամբ և ազգային իրավունքների պաշտպանությամբ, և ոչ մի կերպ չի նահանջի ժողովրդի ու երկրի օրինական իրավունքներից։
Փեզեշքիանն ընդգծել է. -Մենք կծառայենք ժողովրդին և կպաշտպանենք Իրանի շահերն ու արժանապատվությունը տրամաբանությամբ և մեր ողջ ուժով, մինչև մեր կյանքի վերջը։