Հեղափոխության առաջնորդ. Բնակչության աճը անմիջականորեն կապված է Իսլամական Իրանի հզորության հետ
-
Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեի, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ
Պատասխանելով մի խումբ ակտիվիստների նամակին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ աեյեդ Մոջթաբա Խամենեին անդրադարձել է բնակչության աճի հարցին և դրա կապին Իսլամական Իրանի հզորության և քաղաքակրթության հետ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ պատասխանելով իսլամական հեղափոխության մեծ առաջնորդի նահատակության կապակցությամբ մի խումբ սոցիալական ակտիվիստների ցավակցական նամակին, Մոջթաբա Խամենեին անդրադարձել է բնակչության աճի հարցին և դրա կապին Իսլամական Իրանի հզորության և քաղաքակրթության հետ։
Նա և ընդգծել է բնակչության աճի և երեխա ունենալու մշակույթի խթանման ոլորտում ժողովրդական ակտիվիստների ջանքերի աճը։
Բնակչության օրվա կապակցությամբ հրապարակված գերագույն առաջնորդի ուղերձում ասվում է․
«Հանուն Աստծու։
Շնորհակալություն եմ հայտնում սոցիալական ոլորտի ակտիվիստների սիրո և պատասխանատվության դրսևորման համար։ Սրտագին ողջույններով և շնորհակալությամբ՝ բնակչության ոլորտի նվիրյալ ու պատասխանատու ակտիվիստների հոգատար վերաբերմունքի համար։
Սրբազան պաշտպանական երրորդ շրջանի և ժողովրդի աննախադեպ վերածննդի մեծագույն ձեռքբերումներից մեկը, որն այսօր ակնհայտ է բոլորի համար, Իրանի վերելքն է՝ որպես հզոր և ազդեցիկ ուժ։ Անկասկած, այս դիրքի պահպանությունն ու առավել բարձր մակարդակի հասնելը անմիջականորեն կապված է բնակչության հարցի հետ։
Բնակչության աճի անհրաժեշտությունը երբեմն դիտարկվում է անցյալի որոշ քաղաքականությունների հետևանքով առաջացած բացերի լրացման տեսանկյունից, սակայն դրանից առավել կարևոր է այն, որ ճիշտ և վճռական ժողովրդագրական քաղաքականության հետևողական իրականացմամբ Իրանի մեծ ժողովուրդը ապագայում կկարողանա ապրել ռազմավարական մեծ վերելքներ և նշանակալի դերակատարություն ունենալ՝ քայլ առ քայլ կերտելով նոր իրանա-իսլամական քաղաքակրթություն։
Ուստի հասարակական ուժերի շարունակական ջանքերը և ծնելիության խթանումը կարող են նպաստել լուսավոր ապագային ահսնելուն։
Այս հարցը եղել է մեր նահատակ մեծ առաջնորդի ամենակարևոր մտահոգություններից մեկը։ Թող Աստված բարձր պահի նրա վեհ դիրքը։ Նա բազմիցս՝ թե՛ հանդիպումներում, թե՛ քննարկումներում, թե՛ հանրային և մասնավոր ելույթներում, անդրադարձել է այս թեմայի կարևորությունը, և այն մինչ օրս համարվում է համակարգի ամենառազմավարական խնդիրներից մեկը։
Հուսով եմ, որ ձեր անկեղծ ու նվիրված ջանքերը, մեր Տիրոջ՝ իմամ Զամանի բարի աղոթքների հովանու ներքո, կտան առատ և բարեբեր արդյունքներ, եթե Աստված կամենա։Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի
19 մայիսի