Ինչպե՞ս Իրանը խափանեց ԱՄՆ ռազմավարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i245658-Ինչպե_ս_Իրանը_խափանեց_ԱՄՆ_ռազմավարությունը
Իրանի դեմ ամերիկա-սիոնիստական ագրեսիայի սկսվելուց գրեթե երեք ամիս անց Թեհրանը խափանել է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ծրագրերը, որոնք ակնկալում էին «արագ հաղթանակ», և Պարսից ծոցի երկրներին պատասխան հարձակումներով և Հորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը կիրառել է «եռանկյունային հարկադրանքի» ռազմավարությունը և երկարաժամկետ խոցելիություն է ստեղծել Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում։
(last modified 2026-05-21T13:01:28+00:00 )
Մայիս 21, 2026 16:24 Asia/Tehran
  • Ինչպե՞ս Իրանը խափանեց ԱՄՆ ռազմավարությունը

Իրանի դեմ ամերիկա-սիոնիստական ագրեսիայի սկսվելուց գրեթե երեք ամիս անց Թեհրանը խափանել է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ծրագրերը, որոնք ակնկալում էին «արագ հաղթանակ», և Պարսից ծոցի երկրներին պատասխան հարձակումներով և Հորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը կիրառել է «եռանկյունային հարկադրանքի» ռազմավարությունը և երկարաժամկետ խոցելիություն է ստեղծել Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում։


ISNA-ի փոխանցմամբ՝ ամերիկյան The New York Times-ի վերլուծաբան Ամանդա Թաուբը, գնահատելով, թե ինչպես է Իրանին հաջողվել առավելություն ստանալ   պարտադրված պատերազմի  ընթացքում, գրել է, որ չնայած  պատերազմի սկզբում թշնամիները սպանեցին մեծ թվով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների, Թեհրանին հաջողվեց իրավիճակը շրջել իր օգտին և թշնամիների վնասին և նրանց փակուղու մեջ գցել։
Վերլուծաբանը գրում է. «Մարտի կեսերից Իրանը պահպանում է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, որը կարևոր միջազգային ջրային ուղի է նավթի և գազի համաշխարհային առևտրի համար։ Թեհրանը նաև սահմանափակել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները իր էներգետիկ արդյունաբերության կենտրոնների վրա: Իրանը նույնիսկ կարողացել է ստիպել ԱՄՆ նախագահ Թրամփին զսպել Իսրայելի պատերազմը Լիբանանում՝ Թեհրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ի դեմ»: 
Փարիզի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի Իրանի արտաքին քաղաքականության ավագ հետազոտող Նիկոլ Գրաևսկին այս կապակցությամբ ասում է. «Անկասկած, Իրանն այս ոլորտում առավելություն ունի: Միացյալ Նահանգները այս պահին անօգնական և շփոթված են թվում»:
Ամանդա Թաուբի կարծիքով՝ «Այս փաստը առաջին հայացքից զարմանալի է թվում, քանի որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենահզոր ռազմական ուժը, մինչդեռ չնայած Իրանը տարածաշրջանային տերություն է, իրանական բանակը թվերով չի հասնում ԱՄՆ բանակին։ Սակայն պատերազմը երբեք չի լինում մեկուսացված և այնքան պարզ, որքան կարող է թվալ»։

«Եռանկյունային հարկադրանք». Իրանի ռազմավարական նախաձեռնությունը

Երուսաղեմի Եբրայական համալսարանի պրոֆեսոր և զսպման ոլորտի տեսաբան Դեն Սոբելմանը բացատրում է Իրանի ռազմավարությունը. «Իրանը կիրառել է «եռանկյուն հարկադրանք» կոչվող մեթոդը՝ ավելի հզոր հակառակորդի բանակի նկատմամբ առավելություն ստանալու համար»։ 
Այս ռազմավարության մեջ հզոր երկրին անմիջականորեն մարտահրավեր չի նետվում, այլ մարտադաշտը փոխվում է և հարձակումն ուղղվում է երրորդ կողմի վրա, ինչը լծակներ է տալիս գլխավոր թշնամու նկատմամբ: Այս դեպքում երրորդ կողմը Պարսից ծոցի պետություններն են, որոնք մի կողմից ռազմական առումով խոցելի են, մյուս կողմից՝ կենսական նշանակություն ունեն ԱՄՆ տնտեսության համար: Պատերազմի սկզբնական օրերին նրանց վրա Իրանի հարձակումները, զուգորդված Հորմուզի նեղուցի փակման հետ,  խանգարել են ԱՄՆ-ին և Իսրայելին հասնել հաղթանակի»:
The New York Times-ի վերլուծաբանի կարծիքով՝ այս ռազմավարությունը կարող է ոչ միայն երկարաժամկետ ազդեցություն ունենալ պատերազմի արդյունքի և Մերձավոր Արևելքում Իրանի դերի վրա, այլև սահմանափակել այլ շրջաններում ԱՄՆ-ի ուժը։
Պարտադրված պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր անց Իրանը Հորմուզի նեղուցում թիրախավորեց թշնամական նավերը, փաստացի փակելով նեղուցը (որով անցնում է աշխարհի նավթի 20 տոկոսը) միջազգային նավագնացության համար։