Նոր քայլ Թեհրան-Մադրիդ հարաբերություններում՝ առևտրային համագործակցության և համատեղ ներդրումների զարգացման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i245870-Նոր_քայլ_Թեհրան_Մադրիդ_հարաբերություններում_առևտրային_համագործակցության_և_համատեղ_ներդրումների_զարգացման_համար
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է զարգացնել առևտրային հարաբերությունները, համատեղ ներդրումները, տեխնոլոգիաների փոխանցումն իսպանիայի հետ և առևտրային պատվիրակություններ ուղարկել այդ երկիր։
(last modified 2026-05-27T07:19:24+00:00 )
Մայիս 27, 2026 10:45 Asia/Tehran
  • Նոր քայլ Թեհրան-Մադրիդ հարաբերություններում՝ առևտրային համագործակցության և համատեղ ներդրումների զարգացման համար

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է զարգացնել առևտրային հարաբերությունները, համատեղ ներդրումները, տեխնոլոգիաների փոխանցումն իսպանիայի հետ և առևտրային պատվիրակություններ ուղարկել այդ երկիր։

Հղում անելով Mehr գործակալությանը ՝ Pars Today-ը հաղորդում է, որ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին Թեհրանում Իսպանիայի դեսպան Անտոնիո Սանչես Բենեդիտո Գասպարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների առևտրային լավ հնարավորություններին և  Իրանի լիակատար պատրաստակամությունը հայտնել՝ օգտագործելու այդ հնարավորությունները առևտրային հարաբերությունների զարգացման, համատեղ ներդրումների, տեխնոլոգիաների փոխանցման և առևտրային պատվիրակություններ ուղարկելու ոլորտում։

Դեհղանը հույս է հայտնել, որ Իրանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման պայմաններն առաջիկայում կբարելավվեն։

Հանդիպման ժամանակ Իսպանիայի դեսպանը նշել է, որ սահմանների հեռավորությունը առևտրային հարաբերությունների զարգացման խոչընդոտ չէ և ընդգծել է նոր առևտրային ոլորտի ստեղծումը։

Բենեդիտո Գասպարը կարևորել է Իրանի և Իսպանիայի տարբեր քաղաքների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը՝ հավելելով. «Առևտրային բազաները և ուղղությունները կարող են ընդլայնվել՝ ներառելով երկու երկրների տարբեր քաղաքներ»։

Նա նաև կոչ է  արեց ակտիվացնել նախկին Իրան-Իսպանիա համատեղ հանձնաժողովը։