Բաղերի. Ուրանի պաշարների հարցը բանակցությունների օրակարգում չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i245896-Բաղերի._Ուրանի_պաշարների_հարցը_բանակցությունների_օրակարգում_չէ
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարության արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալն ընդգծել է. «Իրանի հարստացված ուրանի պաշարների հարցը բանակցությունների օրակարգում չէ»։
(last modified 2026-05-27T12:16:53+00:00 )
Մայիս 27, 2026 15:44 Asia/Tehran
  • Բաղերի. Ուրանի պաշարների հարցը բանակցությունների օրակարգում չէ

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարության արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալն ընդգծել է. «Իրանի հարստացված ուրանի պաշարների հարցը բանակցությունների օրակարգում չէ»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի հեռուստատեսությանն, Ալի Բաղերին չորեքշաբթի օրը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների 14-րդ միջազգային համաժողովին։ Հանդիպման շրջանակներում պատասխանելով Իրանի հարստացված ուրանի պաշարների ճակատագրի մասին հարցին, նա ասել է. «Այս հարցը բանակցությունների օրակարգում չէ»։
Բաղերին հավելել է. «Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումները բարձր տոկոսով հարստացված ուրանի վերաբերյալ։ Եթե մենք ցանկանանք քննարկել այս հարցերի մանրամասները այս փուլում, չենք հասնի եզրակացության։ Որովհետև մենք նախկինում էլ ենք անցել այս ճանապարհով, և կարծիքների տարբերությունները այնքան մեծ էին, որ մենք չկարողացանք եզրակացության գալ»։
Որոշ արևմտյան լրատվամիջոցներ, ինչպիսիք են CNN-ը, հաղորդել են, որ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Իրանի բարձր հարստացված ուրանը պետք է ոչնչացվի նախքան Թեհրանի ֆինանսական պահանջները բավարարելը։