Իրան-Հայաստան էլեկտրաէներգետիկ համագործակցության ընդլայնում. Ռուսաստան միացման ուղին կամրապնդվի
Իրանի էներգետիկայի փոխնախարարը հայտարարել է Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության շարունակության մասին և նշե, որ ամռանը սպառման բարձր ծավալի ժամանակ Իրանին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մի մասը կմատակարարվի Հայաստանի և Թուրքմենստանի միջոցով: Մոստաֆա Ռաջաբի Մաշհադիի խոսքով՝ օրակարգում է 300 մեգավատ էլեկտրաէներգիա ներմուծելու ծրագիրը, և Թեհրանի և Երևանի միջև էներգետիկ փոխանակման ոլորտում համագործակցությունը շարունակվում է:
ILNA-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ կապերի զարգացման գործում Հայաստանի դերին, փոխնախարարն ասել է, որ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ ցանցերը Հայաստանի միջոցով միացնելու համար: Նա հավելել է, որ այս ծրագրի իրականացումը, անհրաժեշտ գծերի և կառույցների կառուցումից հետո, հնարավորություն կտա Իրանի և Ռուսաստանի միջև փոխանակել մինչև հազար մեգավատ էլեկտրաէներգիա:
Ռաջաբի Մաշհադին նաև ընդգծել է, որ տարածաշրջանում վերջին զարգացումներն ու հակամարտությունները չեն ազդել Իրանի էլեկտրաէներգիայի փոխանակման վրա, և էներգետիկ ենթակառուցվածքները մնացել են անվնաս: Նա դրական է գնահատել Հայաստանի և Թուրքմենստանի միջև Իրանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այս համագործակցությունը կարևոր դեր է խաղում էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման և տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացման գործում։