Ինչո՞ւ է Թրամփը տատանվում սպառնալիքների և համաձայնությունների միջև
https://parstoday.ir/hy/news/iran-i246048-Ինչո_ւ_է_Թրամփը_տատանվում_սպառնալիքների_և_համաձայնությունների_միջև
«ԱՄՆ կառավարությունն Իրանի միջուկային խնդրի հարցում շփոթության մեջ է», - հաղորդել է CNN-ը։
(last modified 2026-05-31T06:32:06+00:00 )
Մայիս 31, 2026 09:59 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Թրամփը տատանվում սպառնալիքների և համաձայնությունների միջև

«ԱՄՆ կառավարությունն Իրանի միջուկային խնդրի հարցում շփոթության մեջ է», - հաղորդել է CNN-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի քանի անգամ փոխել է իր դիրքորոշումը Իրանի հարստացված ուրանի պաշարների ճակատագրի վերաբերյալ։ Մի օր նա պաշարները անվանում է «աննշան» և արբանյակային մոնիթորինգը համարում է բավարար, մյուս օրը խոսում է դրանք ԱՄՆ-ին փոխանցելու մասին, ապա բարձրացնում դրանք թաղելու և կնքելու գաղափարը, և վերջապես պնդում է դրանց ոչնչացման կամ հեռացման վրա։ Սակայն այս ամենը չի սահմանափակվում միայն Թրամփի անկանխատեսելի անհատականությամբ։ Վաշինգտոնի շփոթմունքը, առաջին հերթին, արտացոլում է ԱՄՆ ռազմավարական փակուղին Իրանի դեմ քառասունօրյա պատերազմից հետո։ Պատերազմ, որը, հակառակ Սպիտակ տան և Թել Ավիվի նախնական հաշվարկների, ո՛չ հանգեցրեց Իրանի զսպման ուժի փլուզմանը, ո՛չ խաթարեց Իսլամական Հանրապետության ռազմավարական կառույցները, ո՛չ էլ ստիպեց Թեհրանին ընդունել ԱՄՆ-ի պայմանները։
 

Թրամփը և նրա մերձավոր շրջապատը կարծում էին, որ չնայած Իրանի դեմ ռազմում չեն հասել  իրենց հիմնական նպատակներին, իրենք կարող էին ռազմական, տնտեսական և հոգեբանական ճնշման համադրությամբ Իրանին ստիպել ճգնաժամը վերջ դնելու համար մեծ  զիջումների գնալու: Դրանց թվում են ավելի խիստ միջուկային սահմանափակումները, հրթիռային ծրագրի զսպումը և նույնիսկ տարածաշրջանային դերի վերանայումը, սակայն իրականությունն այլ է: Իրանը ոչ միայն կարողացավ պահպանել իր ռազմական և ենթակառուցվածքային կարողությունները, այլև, թիրախավորելով տարածաշրջանում ԱՄՆ բազաները և պահպանելով ներքին համախմբվածությունը, փոխանցեց այն ուղերձը, որ ցանկացած պատերազմի արժեքը կգերազանցի Վաշինգտոնի նախնական գնահատականները:
Եվ հիմա Թրամփը հուսահատ է։ Նա պետք է «քաղաքական նվաճում կատարի», քանի որ նախագահը, որը պատերազմը սկսեց Իրանին արագ զսպելու կարգախոսով, այժմ պետք է հանրությանը և տարածաշրջանային դաշնակիցներին ցույց տա իր հաջողությունը: Իրանի հարստացված ուրանի հարցն այս համատեքստոմ խորհրդանիշ է դարձել: Խորհրդանիշ, որը Սպիտակ տունը փորձում է ներկայացնել որպես «Իրանից խլված արտոնություն»: Սակայն իրականությունը կապել է Թրամփի ձեռքերը: Տարիներ տևած պատժամիջոցներից, միջուկային գիտնականների, քաղաքական էլիտայի և պաշտոնյաների սպանություններից, դիվերսիաներից և քաղաքական ճնշումներից հետո, Իրանը ոչ միայն պահպանել է իր միջուկային գիտելիքները, այլև կարողացել է կայունացնել տեխնոլոգիական ցիկլը: Նույնիսկ եթե ուրանի պաշարների մի մասը փոխանցվի այլ երկրի կամ սահմանափակվի, տեխնիկական գիտելիքները, մարդկային ենթակառուցվածքները և միջուկային ծրագիրը արագ վերակառուցելու կարողությունը դեռևս կմնան: Սա ԱՄՆ անվտանգության հաստատության մի մասին հանգեցրել է կասկածամտության դրամատիկ և քարոզչական մոտեցումների նկատմամբ։ 
Իրանի հարստացված ուրանի ճակատագրի վերաբերյալ Թրամփի հակասական խնդումները նույնպես բխում են այս հուսահատությունից: Երբ նա ասում է. «Դա կարևոր չէ», նա իրականում նկատի ունի տեխնիկական իրականությունը: Ուրանի պաշարներ ունենալը անպայման չի ենթադրում միջուկային զենք ստեղծելու անհապաղ հնարավորություն, և հետախուզությունն ու արբանյակային հսկողությունը կարող են հետևել զարգացումներին: Սակայն, երբ նա խոսում է պաշարների փոխանցման կամ ոչնչացման մասին, նա արձագանքում է իր քաղաքական անհրաժեշտությանը՝ ներկայացնելու խորհրդանշական հաղթանակ: Այս երկիմաստությունը վկայում է նաև ԱՄՆ կառավարության ներսում խորը անհամաձայնության մասին: Թրամփի թիմի մի մասը, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ֆինանսների նախարար Սքոթ Բեզանտի նման պաշտոնյաներ, շարունակում են պնդել առավելագույն ճնշման քաղաքականության վրա: Նրանք կարծում են, որ ուրանի պաշարների հանձնման պահանջից հրաժարվելը կնշանակի ԱՄՆ-ի պարտություը:

Մյուս կողմից, կա ավելի իրատեսական հոսանք, որը գիտի, որ պատերազմից հետո Իրանը նախապատերազմյան Իրանը չէ, և որ Թեհրանը թույլ դիրքում չէ՝ ներկայացված պայմաններն ընդունելու համար: Ավելի կարևոր է, որ Միացյալ Նահանգներն այժմ նաև բախվում է աշխարհաքաղաքական սահմանափակումների: Վաշինգտոնը միաժամանակյա մրցակցության մեջ է Չինաստանի և Ռուսաստանի հետ և չունի Արևմտյան Ասիայում նոր մաշող ճգնաժամի մեջ մտնելու կարողություն: Բացի այդ, Իրաքի և Աֆղանստանի դառը փորձը դեռևս կենդանի է ԱՄՆ-ի ռազմավարական հիշողության մեջ: Իրանի հետ հակամարտությունը սրելու ցանկացած փորձ կարող
է անկանխատեսելի տնտեսական և անվտանգության ծախսեր առաջացնել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար: Հետևաբար այն, ինչ CNN-ը անվանում է «շփոթություն», իրականում ավելի խորը ճգնաժամի նշան է, որը Վաշինգտոնի անկարողությունն է ռազմական գերազանցությունը քաղաքական նվաճման վերածելու: Քառասունօրյա պատերազմից հետո Թրամփը ո՛չ կարողացավ ստիպել Իրանին ռազմավարականորեն նահանջել, ո՛չ էլ հստակ շրջանակ գծել պատերազմից հետո համաձայնագրի համար: Նա այժմ գտնվում է երկու տարբերակի միջև. իրատեսական համաձայնագիր, որը, հավանաբար, չի համապատասխանի ԱՄՆ սկզբնական սպասումներին, կամ շարունակական ճնշում, որը կարող է հանգեցնել ևս մեկ դիվանագիտական ձախողման: 
Այս տեսանկյունից, Իրանի միջուկային հարցի վերաբերյալ Թրամփի գլխապտույտը քաղաքական անհամապատասխանություն չէ, այլ ԱՄՆ աշխարհաքաղաքական ձգտումների և Իրանի իշխանության իրական իրականության միջև եղած անհամապատասխանության արտացոլում: Վաշինգտոնը դեռևս փորձում է հասնել համաձայնագրի, որը կարող է ներկայացնել որպես «հաղթանակ», բայց հարցն այն է, որ պատերազմից հետո Իրանը ցույց է տվել, որ պատրաստ չէ իր անվտանգությունն ու ռազմավարական կարողությունները փոխանակել անկայուն համաձայնագրի հետ։