Հրթիռային նախազգուշացնող կրակոց
https://parstoday.ir/hy/news/iran-i246264-Հրթիռային_նախազգուշացնող_կրակոց
Իրանի Բանակի ՌԾՈւ ԱԹՍ-ներով արձագանքել է ագրեսիվ ամերիկյան ականակիրների ուղղությամբ:
(last modified 2026-06-05T14:17:51+00:00 )
Հունիս 05, 2026 15:59 Asia/Tehran
  • Հրթիռային նախազգուշացնող կրակոց

Իրանի Բանակի ՌԾՈւ ԱԹՍ-ներով արձագանքել է ագրեսիվ ամերիկյան ականակիրների ուղղությամբ:

Իրանի բանակի հասարակայնության հետկապերի բաժինը հայտարարել է․ «ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի ռազմածովային ուժերի կողմից առևտրային և նավթատար նավերի առևանգման փորձերին, ինչպես նաև ծովային սադրանքներին հակազդելու գործողությունների շարունակության շրջանակում, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի կողմից «Ղադիր» հրթիռների և նոր «Շահիդ Դանա» հարձակողական անօդաչու թռչող սարքերի նախազգուշական արձակումներից հետո, DDG-103 և DDG-87 նավակործանները լքել են Օմանի ծովը և շարժվել դեպի Հնդկական օվկիանոս։

Այս և նախորդ օրերի գործողությունների հետևանքով, բացի ամերիկա-սիոնիստական թշնամու ռազմանավերից, որոնք գործում էին USS George H. W. Bush ավիակրի հարվածային խմբի և ԱՄՆ ռազմածովային ուժերի ահաբեկչական հրամանատարական կենտրոնի կազմում՝ որպես տարածաշրջանի ծովային առևտրի և անվտանգության խաթարման ու սադրանքների կազմակերպիչներ USS Tripoli (LHA-7) ավիակիրը նույնպես ստիպված է եղել լքել Օմանի ծովը»։

Բանակի ռազմածովային ուժերի գործողությունների հրամանատարության և վերահսկման կենտրոնը, ընդգծելով, որ ամերիկա-սիոնիստական թշնամին պետք է դադարեցնի ծովային կողոպուտն ու սադրանքները, հայտարարել է. «Չնայած թշնամու նավերը դուրս են եկել հրթիռների խոցման գոտուց, անհրաժեշտության դեպքում կկիրառվեն ավելի մեծ հեռահարությամբ հրթիռներ»։