Փեզեշքիան. Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագիրը ամիսներ տևած երկխոսության և հետևողականության արդյունք է
Pars Today - ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը սոցիալական ցանցում գրել է. -Եթե Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի բոլոր դրույթները պատշաճ կերպով իրականացվեն, այն կարող է համարվել Իրանի համար պատվավոր փաստաթուղթ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի երեկոյան X սոցիալական ցանցում գրել է. «Ինտենսիվ քննարկումներից հետո Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԽ) գրեթե բոլոր անդամները աջակցել են փոխըմբռնման հուշագրի տեքստին, որպեսզի գործնականում փորձարկվի Միացյալ Նահանգների իրական վճռականությունը՝ հարգելու Իրանի ժողովրդի իրավունքները։
Իրանի նախագահը նշել է. -Մշակված փոխըմբռնման հուշագիրը ամիսներ տևած երկխոսության և հետևողականության արդյունք է այս հարցում, և եթե դրա բոլոր դրույթները պատշաճ կերպով իրականացվեն, այն կարող է համարվել Իրանի համար պատվավոր փաստաթուղթ»։
Փեզեշքիանը հավելել է. «Իրանի գերագույն առաջնորդի ուղղորդումն ամենամեծ դերն է խաղացել Իրանի ազգային շահերը պաշտպանող կետեր ներառելու գործում, որի համար մենք երախտապարտ ենք»։