Փեզեշքիանը մեկնեց Պակիստան
https://parstoday.ir/hy/news/iran-i246946-Փեզեշքիանը_մեկնեց_Պակիստան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստան է ուղևորվել «Մինաբ 168» անվանումը կրող հատուկ ինքնաթիռով՝ հարգանքի տուրք մատուցելու վերջին պարտադրված պատերազմի զոհերի հիշատակին, մասնավորապես՝ Մինաբի դպրոցի 168 աշակերտների, որոնք զոհվել են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով։
(last modified 2026-06-23T08:39:26+00:00 )
Հունիս 23, 2026 12:07 Asia/Tehran
  • Փեզեշքիանը մեկնեց Պակիստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստան է ուղևորվել «Մինաբ 168» անվանումը կրող հատուկ ինքնաթիռով՝ հարգանքի տուրք մատուցելու վերջին պարտադրված պատերազմի զոհերի հիշատակին, մասնավորապես՝ Մինաբի դպրոցի 168 աշակերտների, որոնք զոհվել են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով։

Փեզեշքիանը Պակիստան մեկնելուց առաջ ասել է․- Կառավարության նպատակն է պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները և ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։

Նախագահը հայտարարեց, որ Պակիստան այցի նպատակն է շնորհակալություն հայտնել այդ երկրի կառավարության ջանքերի համար, որոնք ուղղված են եղել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի վերջնականացմանը և Իրանի ժողովրդի իրավունքների իրացման գործընթացին։

Նա հավելեց. «Մենք ձգտում ենք լիարժեքորեն իրականացնել այն դրույթները, որոնք ստորագրվել են միջազգային օրենքների և Իրանի ժողովրդի իրավունքների շրջանակում։ Եթե դա հաջողվի իրականացնել, տարածաշրջանի բազմաթիվ խնդիրներ կհարթվեն, իսկ ագրեսորների ու ոտնձգիչների հնարավորությունները կսահմանափակվեն»։

Image Caption