Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր է միայն Իրանի կողմից հայտարարված երթուղիներով
https://parstoday.ir/hy/news/iran-i247018-Հորմուզի_նեղուցով_անվտանգ_անցումը_հնարավոր_է_միայն_Իրանի_կողմից_հայտարարված_երթուղիներով
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր նավերը պարտավոր են նախապես համակարգել իրենց տեղաշարժն ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ։
(last modified 2026-06-25T08:31:46+00:00 )
Հունիս 25, 2026 10:48 Asia/Tehran
  • Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր է միայն Իրանի կողմից հայտարարված երթուղիներով

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր նավերը պարտավոր են նախապես համակարգել իրենց տեղաշարժն ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ։

Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ` Pars Today-ն հաղորդում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարություն են տարածել այն բանից հետո, երբ որոշ կառույցներ, առանց Իրանի հետ համաձայնեցման, Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության համար նոր երթուղի են հայտարարել։

Հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկված նոր երթուղին անընդունելի է և վտանգավոր։

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման միակ թույլատրելի ուղիներն այն երթուղիներն են, որոնք պաշտոնապես հայտարարվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Նշվում է, որ այդ երթուղիներից դուրս նավարկությունը ոչ միայն վտանգավոր է, այլև արգելված։

Կորպուսը զգուշացրել է բոլոր նավերին խստորեն զերծ մնալ հաստատված երթուղիներից դուրս տեղաշարժվելուց։

Նշվել է նաև, որ Հորմուզի նեղուցով անցման համար ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ կապ հաստատելը և գործողությունները համակարգելը պարտադիր է 16-րդ ռադիոկապի ալիքի օգտագործմամբ։ Նշվում է նաև, որ սահմանված կանոնները խախտող նավերի նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։