PGSA․ Սահմանված երթուղիներից դուրս ցանկացած միջադեպի պատասխանատվությունը կրում են նավատերերը
PGSA (Պարսից ծոցի ջրային ուղու կառավարման մարմին) հայտարարել է, որ Իրանի կողմից սահմանված նավարկության ուղիներից դուրս տեղի ունեցող ցանկացած միջադեպի պատասխանատվությունը կրում են նավերի սեփականատերերը։
Հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Պարսից ծոցի ջրային ուղու կառավարման մարմինը հայտարարել է, որ Իրանի կողմից սահմանված PGSA նավարկության կանոնակարգից դուրս իրականացվող ցանկացած երթևեկություն չի համարվի անվտանգ անցման երաշխիքի շրջանակում, չի ներառվի ապահովագրական ծածկույթում և դրա հետ կապված իրավական պատասխանատվության մեխանիզմներում։
Կառույցը զգուշացրել է, որ չթույլատրված երթուղիներով նավարկության հետևանքով առաջացող բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում են նավի սեփականատերը, շահագործողը և նավապետը։