Արաղչի. ԱՄՆ-ն տարածաշրջանի անկայունության հիմնական գործոնն է
Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) վերջին հայտարարությանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր են միայն արտաքին միջամտությունից զերծ պայմաններում։
Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի արտգործնախարարը X-ում գրել է. « ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մեր տարածաշրջանին բերել է անվտանգությո՞ւն, թե՝ անկայունություն։ Պատասխանը լիովին ակնհայտ է։ Իրանի հզոր զինված ուժերը ցույց են տվել, որ օտար ուժերը ի վիճակի չեն պաշտպանել նույնիսկ իրենք իրենց»։
Արաղչին հավելել է, որ տարածաշրջանում խաղաղությունը կարող է կայուն և տևական լինել միայն այն դեպքում, երբ այն լինի համընդհանուր և ներառական՝ առանց որևէ արտաքին միջամտության։