Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը՝ Թրամփին. «Իրանի ժողովրդի հետ խոսիր հարգանքով»
https://parstoday.ir/hy/news/iran-i247466-Իրանի_Ազգային_անվտանգության_գերագույն_խորհրդի_քարտուղարը_Թրամփին._Իրանի_ժողովրդի_հետ_խոսիր_հարգանքով
Pars Today – Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, արձագանքելով ԱՄՆ նախագահի՝ Իրանի ժողովրդի հասցեին հնչեցրած սպառնալիքներին, հայտարարել է. «Իրանի ժողովրդի հետ խոսիր հարգանքով, հակառակ դեպքում քեզ այլ լեզվով կպատասխանենք»։
(last modified 2026-07-07T07:38:59+00:00 )
Հուլիս 07, 2026 11:07 Asia/Tehran
  • Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադր
    Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադր

Pars Today – Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, արձագանքելով ԱՄՆ նախագահի՝ Իրանի ժողովրդի հասցեին հնչեցրած սպառնալիքներին, հայտարարել է. «Իրանի ժողովրդի հետ խոսիր հարգանքով, հակառակ դեպքում քեզ այլ լեզվով կպատասխանենք»։

Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով Mehr լրատվական գործակալությանը, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը երկուշաբթի երեկոյան, կտրուկ արձագանքելով Դոնալդ Թրամփի կողմից Իրանի ժողովրդին ուղղված սպառնալիքներին, ասել է.«Պատրանքների մեջ գտնվող ԱՄՆ-ի նախագահին, որն այսօր սպառնացել է 91 միլիոն իրանցիներին, ասում եմ. նախկինում ևս դու, որպես 250-ամյա պատմություն ունեցող, արմատներից զուրկ երկրի նախագահ, նմանատիպ հռետորաբանությամբ խոսում էիր Իրանի բազմահազարամյա քաղաքակրթությունը վերացնելու մասին, սակայն դրա արդյունքը ձեզ համար ոչինչ չեղավ, բացի պարտությունից, անճարությունից և բանակցություններ ու հրադադար խնդրելուց։ Իրանցիներին սպառնալիքների լեզուն խորթ է»։

Նա հավելել է.«Ուստի Իրանի ժողովրդի հետ խոսիր հարգանքով, հակառակ դեպքում քեզ այլ լեզվով կպատասխանենք»։