Ղալիբաֆ․ Նահատակ առաջնորդի պատմական հուղարկավորությունը նրա արյան վրեժը պահանջելու հռչակագիրն էր
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իրաքի ժողովրդին ուղղված շնորհակալական ուղերձում հայտարարել է, որ հեղափոխության նահատակ առաջնորդի պատմական հուղարկավորությունը ոչ միայն հրաժեշտի և սգո արարողություն էր, այլև նրա գաղափարներին ու պայքարին աջակցելու և նրա արյան վրեժը պահանջելու հռչակագիր։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը, Ղալիբաֆը նշել է, որ Իրաքում անցկացված հանդիսավոր սգո արարողությունը միլիոնավոր մարդկանց մասնակցությամբ վերածվել է առաջնորդի գործունեությանն ու հայտարարություններին հավատարմությունը վերահաստատող խորհրդանշական ուղերձի։
Նրա խոսքով՝ այդ ուղերձի հիմնական իմաստը հեղափոխության առաջնորդի ուղու շարունակությունն է, Դիմադրության ճակատի անպարտելիության հաստատումը և անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից ազատության գաղափարը պաշտպանող ժողովուրդների, միասնության կարևորումը։
Ղալիբաֆը նաև նշել է, որ Իրաքի ժողովրդի ցուցաբերած հարգանքը կրոնական և քաղաքական առաջնորդության նկատմամբ, ընդգծել է իսլամական աշխարհի արժանապատվությունը և ցույց տվել, որ ժողովուրդների կամքը հնարավոր չէ կոտրել ահաբեկչությամբ կամ սպառնալիքներով։
Իրանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Իրաքի բարձրագույն հոգևորականությանը, շիա, սուննի և քրիստոնյա կրոնական առաջնորդներին, Նաջաֆի և Քարբալայի սրբավայրերի պատասխանատուներին, ցեղախմբերի ներկայացուցիչներին, կամավորներին, Իրաքի կառավարությանը և խորհրդարանին, մասնավորապես վարչապետին, նահանգապետերին, անվտանգության և զինված ուժերին, ոստիկանությանը, բանակին, «Հաշդ ալ-Շաաբի»-ին, ինչպես նաև Իրաքի ժողովրդին՝ հրաժեշտի սգո արաղության կազմակերպման համար։
Ղալիբաֆը խաղաղություն, արժանապատվություն և կայունություն է մաղթել Իրաքին և նրա ժողովրդին։