Իրանի խորհրդարանի նախագահ․ Սրբազան միասնությունը պայքարի դաշտում հաղթանակի անհրաժեշտ պայմանն է
Հուլիս 19, 2026 16:05 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ թշնամու դեմ պայքարում սրբազան միասնությունն Իրանի հաղթանակի անհրաժեշտ պայմանն է։
Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X=ում գրել է. «Սրբազան միասնության պահպանության մասին խոսելը պարզապես բարոյական կամ հասարակական խորհուրդ չէ, այլ թշնամու դեմ պայքարի դաշտում հաղթանակի անհրաժեշտ պայման է»։
Իրանի խորհրդարանի նախագահը հավելել է. «Գերագույն առաջնորդի այս կրոնական և ազգային հանձնարարականի կատարումը պետք է համարենք ազգային դիմադրության և երկրի կառավարման գործում մեր պառմական դերակատարության կարևոր բաղադրիչը»։