Բաղայի. Քուվեյթի կողմից Իրանի թշնամիներին հյուրընկալելը երախտամոռության և անհեռատեսության դրսևորում է
https://parstoday.ir/hy/news/iran-i247960-Բաղայի._Քուվեյթի_կողմից_Իրանի_թշնամիներին_հյուրընկալելը_երախտամոռության_և_անհեռատեսության_դրսևորում_է
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X-ում հրապարակված գրառմամբ քննադատել է Քուվեյթի կողմից Իրանի թշնամիներին հյուրընկալելը։
(last modified 2026-07-22T07:03:48+00:00 )
Հուլիս 22, 2026 10:29 Asia/Tehran
  • Բաղայի. Քուվեյթի կողմից Իրանի թշնամիներին հյուրընկալելը երախտամոռության և անհեռատեսության դրսևորում է

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X-ում հրապարակված գրառմամբ քննադատել է Քուվեյթի կողմից Իրանի թշնամիներին հյուրընկալելը։

Նա հիշեցրել է Պարսից ծոցի պատերազմից հետո Քուվեյթի նավթահորերի հրդեհների մարման գործում Իրանի ունեցած դերակատարությունը՝ նշելով, որ նման քայլը վկայում է Քուվեյթի իշխանությունների երախտամոռության և անհեռատեսության մասին։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ Բաղային հրապարակել է 1991 թվականին Քուվեյթի նավթահորերի հրդեհների մարման աշխատանքներին մասնակցող իրանցի մասնագետների լուսանկարը և գրել, որ Իրանը՝ Իրաքի բաասական վարչակարգի կողմից պարտադրված պատերազմի ավարտից ընդամենը 3 տարի անց, Քուվեյթի կառավարության խնդրանքով այդ երկիր է ուղարկել նավթարդյունաբերության 47 մասնագետի, որոնք մասնակցել են Բուրգան նավթահանքի 28 նավթահորի հրդեհների մարման աշխատանքներին։ Նրա խոսքով՝ այդ գործողությունը միջազգային փաստաթղթերում գրանցվել է որպես նավթահորերի հրդեհների մարման խոշորագույն միջազգային գործողություններից մեկը։
Բաղային ընդգծել է, որ Իրանը մշտապես հավատարիմ է եղել բարիդրացիության սկզբունքին, սակայն Իրանի թշնամիներին հյուրընկալելը և Իրանի ժողովրդի դեմ ուղղված գործողություններին աջակցելը, նրա խոսքով, անցյալի նկատմամբ երախտամոռության դրսևորում է, որի հետևանքների պատասխանատվությունը կրելու են նման քաղաքականություն վարողները։