Արաղչի. Մենք ԱՄՆ-ի հետ միջնորդի խնդիր չունենք, խնդիրը ԱՄՆ մոտեցումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i248034-Արաղչի._Մենք_ԱՄՆ_ի_հետ_միջնորդի_խնդիր_չունենք_խնդիրը_ԱՄՆ_մոտեցումն_է
Իրանի արտգործնախարարն ասել է. «Այս պահին մենք ԱՄՆ-ի հետ միջնորդի խնդիր չունենք, խնդիրը ԱՄՆ մոտեցման տեսակն է՝ այս երկրի ոչ տրամաբանական, չափազանց պահանջկոտ և գերիշխանական մոտեցումը, որը բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության հզոր հակազդեցությանը»:
(last modified 2026-07-23T14:15:34+00:00 )
Հուլիս 23, 2026 17:42 Asia/Tehran
  • Արաղչի. Մենք ԱՄՆ-ի հետ միջնորդի խնդիր չունենք, խնդիրը ԱՄՆ մոտեցումն է

Իրանի արտգործնախարարն ասել է. «Այս պահին մենք ԱՄՆ-ի հետ միջնորդի խնդիր չունենք, խնդիրը ԱՄՆ մոտեցման տեսակն է՝ այս երկրի ոչ տրամաբանական, չափազանց պահանջկոտ և գերիշխանական մոտեցումը, որը բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության հզոր հակազդեցությանը»:

ISNA-ի փոխանցմամբ՝ Թեհրանում Իրանի նախագահի հետ Իրաքի վարչապետի հանդիպման շրջանակներում Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Իհարկե, Իրան-Իրաք համաձայնագիրը մեր լուրջ հարցերից մեկն է, որը մինչ այժմ իրականացվել է ընդունելի չափով, բայց դրան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Որոշ ոլորտներում դեռևս կան մտահոգություններ, որոնք մենք հույս ունենք, որ կլուծվեն»:

Արաղչին հավելել է. «Իրաքի վարչապետը, իհարկե, այց է կատարել Վաշինգտոն: Բնական է, որ նա մեզ փոխանցի իր տեսակետներն ու ընկալումները այս այցի վերաբերյալ, ինչը սովորական երևույթ է: Բացի այդ, մենք այս պահին ԱՄՆ-ի հետ միջնորդի խնդիր չունենք․ Խնդիրը ԱՄՆ մոտեցման տեսակն է, այս երկրի երկրի ոչ տրամաբանական, չափազանց պահանջկոտ և գերիշխանական մոտեցումը, որը բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության հզոր հակազդեցությանը: Քանի դեռ նրանք չեն հասկանում, որ Իրանի ազգին և Իրանի ազգի շահերը հարգելուց բացի այլ ճանապարհ չկա, բնականաբար, այս ուղղությամբ շարժվելու հող չի պատրաստվելու: Այս հարցը ուղերձ կամ պատասխան չի պահանջում. բավական է, որ նրանք վերանայեն իրենց քաղաքականությունը։

Իրանի Արտաքին գործերի նախարարը շեշտեց. «Արբաինը նույնպես մեր ներկայիս խնդիրներից մեկն է: Իրաքում մեր բարեկամների հետ խորհրդակցությունները սկսվել են վաղուց, և անհրաժեշտ համակարգումները արդեն իրականացվել են: Ամեն տարի, հաշվի առնելով Արբաինի արարողության մասշտաբները, անհրաժեշտ համակարգումներ են իրականացվում անվտանգության, գործադիր և լոգիստիկ մարմինների միջև: Այս առումով որևէ խնդիր չկա, և ես վստահ եմ, որ այս տարի նույնպես Արբաինի արարողությունը կանցկացվի հնարավորինս մեծ փառահեղությամբ»: