Փեզեշքիան․ Իրանը տարածաշրջանում լարվածության սրման չի ձգտում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ընդգծելով, որ Թեհրանը չի ցանկանում տարածաշրջանում լարվածության և անկայունության ընդլայնում, հայտարարել է, որ միաժամանակ Իրանը ողջ կարողությամբ կպաշտպանի երկրի անվտանգությունը, ազգային շահերն ու տարածքային ամբողջականությունը։
ISNA-ի հաղորդմամբ՝ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի օրը տեղի ունեցած միջոցառման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին և երկրի զարգացման ընթացքը խաթարելու թշնամիների փորձերին, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում տարածաշրջանում լարվածության և անկայունության սրում, սակայն երկրի անվտանգության, ազգային շահերի և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում կգործի ողջ կարողությամբ»։
Նա նաև նշել է, որ երկրի հզորության կարևորագույն բաղադրիչներից են սոցիալական կապիտալի ամրապնդումը, հասարակության առողջության բարելավումը և ազգային դիմակայունության բարձրացումը՝ ընդգծելով, որ համակողմանիորեն առողջ հասարակությունն ավելի դիմացկուն է սպառնալիքների և վտանգների նկատմամբ։