ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար. Պատրաստ ենք հակազդելու թշնամու ցանկացած սխալ հաշվարկին
Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատարն ասել է, որ իրենք հետևում են ահաբեկիչների գործողություններին և պատրաստ են հակազդելու թշնամու ցանկացած սխալ հաշվարկին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում կատարելով IRIB լրատվական գործակալությանը, ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քարամին երկուշաբթի օրը, Իրանի հյուսիսարևմտյան օպերատիվ շրջաններ կատարած այցի ընթացքում հայտարարել է. «Հյուսիսարևմուտքը Բաքերիների խիզախության և պատվախնդրության տարածքն է և պատրաստ է հակազդելու արտատարածաշրջանային թշնամիների և ահաբեկչական խմբավորումների ցանկացած սխալ հաշվարկին»։
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է, որ Իրանի Համզե Սեյեդ օլ-Շոհադա հրամանատարության մարտիկները, ունենալով հետախուզական լիարժեք իրազեկվածություն և բարձր մարտական պատրաստվածություն, պատրաստ են վճռական պատասխան տալ ցանկացած սպառնալիքի և այս տարածքը վերածել չարագործ ու վարձկան տարրերի գերեզմանի։