ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցը կբացվի այն դեպքում, երբ ընդունվեն Իրանի պայմանները
https://parstoday.ir/hy/news/iran-i249460-ԻՀՊԿ_Հորմուզի_նեղուցը_կբացվի_այն_դեպքում_երբ_ընդունվեն_Իրանի_պայմանները
Խոսելով Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության վերջին վիճակի ամսին, ԻՀՊԿ խոսնակը նշել է, որ Իրանը վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին։ Նրա խոսքով՝ նեղուցի բացումը հնարավոր կլինի միայն Իրանի առաջադրած պայմանների ընդունման և ԱՄՆ-ի գործողությունների դադարեցման դեպքում։
(last modified 2026-08-26T13:43:59+00:00 )
Օգոստոս 26, 2026 17:13 Asia/Tehran
  • ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցը կբացվի այն դեպքում, երբ ընդունվեն Իրանի պայմանները

Խոսելով Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության վերջին վիճակի ամսին, ԻՀՊԿ խոսնակը նշել է, որ Իրանը վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին։ Նրա խոսքով՝ նեղուցի բացումը հնարավոր կլինի միայն Իրանի առաջադրած պայմանների ընդունման և ԱՄՆ-ի գործողությունների դադարեցման դեպքում։

Գեներալ Հոսեյն Մոհեբին նշել է, որ Պարսից ծոցի ջրերում այս պահին չկա հակառակ կողմերի որևէ ռազմանավ  և դրանք Հորմուզի նեղուցից առնվազն 400 կիլոմետր հեռացել են։
Շեշտելով, որ Իրանի զինված ուժերը լիարժեք վերահսկողություն ունեն տարածաշրջանի նկատմամբ՝ Մոհեբին հավելել է, որ առանց Իրանի հետ համաձայնեցման և համակարգման, նեղուցով երթևեկությունը հնարավոր չի լինի։ Նա նշել է, որ Հորմուզի նեղուցը Իրանի և Օմանի միջև ընդհանուր ջրային տարածք է, հավելելով, որ Թեհրանն ու Մասկատը բանակցություններ են վարում ջրային տարածքների և տարանցիկ եկամուտների՝ երկու երկրների բաժնեմասի վերաբերյալ։
ԻՀՊԿ-ի խոսնակը նշել է, որ ծովային երթևեկության կառավարման գործընթացի խափանման հիմնական պատճառը ԱՄՆ-ի գործողություններն են։ Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնը դադարեցնի խոչընդոտող գործողությունները և վերադառնա ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակ, ապա նեղուցը կարող է բացվել։   
Գեներալ Մոհեբին ընդգծել է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի։