Ռոհանու ներկայությամբ կայացավ տիեզերային ոլորտում Իրանի երեք կարևոր նվաճումների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i2500-Ռոհանու_ներկայությամբ_կայացավ_տիեզերային_ոլորտում_Իրանի_երեք_կարևոր_նվաճումների_շնորհանդեսը
Իսլամական հեղափոխության այգաբացի երրորդ օրվա ընթացքում և Տիեզերային տեխնոլոգիայի ազգային օրվա հետ միաժամանակ ԻԻՀ նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ տիեզերային ոլորտում Իրանի երեք կարևոր նվաճումների շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 04:04 Asia/Tehran
  • Ռոհանու ներկայությամբ կայացավ տիեզերային ոլորտում Իրանի երեք կարևոր նվաճումների շնորհանդեսը

Իսլամական հեղափոխության այգաբացի երրորդ օրվա ընթացքում և Տիեզերային տեխնոլոգիայի ազգային օրվա հետ միաժամանակ ԻԻՀ նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ տիեզերային ոլորտում Իրանի երեք կարևոր նվաճումների շնորհանդեսը:

Հասան Ռոհանին չորեքշաբթի երեկոյան ներկա գտվելով Ղեկավարաների նստաշրջանի դահլիճում մասնակցեց Բարեկամություն արբանյակի շնորհանդեսին:

ԻԻՀ նախագահը նաև Իրանի տիեզերային կազմակերպության Հեռազննման լաբորատորիայի, ինչպես նաև Իրանի տիեզերագիտական հետազոտությունների արբանյակի տեղեկությունների հավաքագրման ու վերլուծման կենտրոնի բացումը կատարեց:

Ռոհանին Տիեզերային տեխնոլոգիայի ազգային օրվա առիթով կատարած արտահայտություններում, ասաց. «Թիկունքում թողեցինք Համատեղ ակտի համապարփակ ծրագրի առաջին փուլն ու այսօր պիտի մեկնարկենք դրա երկրորդ բաժինը: Առաջին փուլն Իրանի ու 5+1 խմբի միջև Համատեղ ակտի համապարփակ ծրագիրն էր, իսկ երկրորդը՝ ազգային համատեղ ակտի համապարփակ ծրագիրն է լինելու»:

«Բոլոր ճնշումները դրա համար էին, որ մեր ժողովուրդը հանձնվի գերպետությունների դիմաց ու Իրանի ժողովրդի ցուցաբերած ամբողջ դիմադրությունը նրա համար էր, որ հայտարարի, թե մենք շարունակում ենք մեր ուղին: Հանդուրժում ենք ճնշումները, սակայն գլուխ չենք խոնարհում ու չենք հանձնվում : Սա է մեր ժողովրդի կարգախոսն ու որդեգրած ընթացքը»,-ասաց ԻԻՀ նախագահը, շնորհակալություն հայտնելով շրջփակումների շրջանում կառավարության հանդեպ ժողովրդի ցուցաբերած հովանավորության կապակցությամբ: