Ղալիբաֆը՝ ամերիկացի գեներալին․ Հաշտվեք ձեր իրական մղձավանջի հետ
Pars Today – Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, պատասխանելով ամերիկացի գեներալ Դեն Քեյնին, գրել է․ «Այն, ինչը ժամանակին ձեզ համար սարսափելի մղձավանջ էր, այժմ իրականություն է դարձել։ Հաշտվեք դրա հետ»։
Pars Today-ը, հղում անելով IRIB-ին, հայտնում է, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնն ավելի վաղ ԱՄՆ բանակի օդատիեզերական և կիբեռուժերի համաժողովում ասել էր․ «Այսուհետ մենք պետք է ելնենք այն ենթադրությունից, որ մեր ստորաբաժանումներն ու ռազմական կազմավորումները թիրախավորվելու են ինքնավար համակարգերի կողմից, ռադիոհաճախականությունների ողջ տիրույթում նրանց կապը խափանվելու է, և անմիջապես հայտնաբերվելու են»։
Քեյնին պատասխանելով՝ Ղալիբաֆը իր օգտահաշվում գրել է․ «Այն ժամանակաշրջանը, երբ ձեր F-35 և F-15 ինքնաթիռները թիրախավորվում են, իսկ դուք ստիպված եք զեկուցել, որ դրանք պարզապես վնասվել են, արդեն սկսվել է։ Այն, ինչը ժամանակին պարզապես սարսափելի մղձավանջ էր, այժմ դարձել է առօրյա իրականություն։ Հաշտվեք դրա հետ»։