Վելայաթիի ուղերձը ԱՄԷ-ին. Աշխարհագրությունը հայտարարությամբ չի փոխվում
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը, դիմելով Արաբական Միացյալ Էմիրություններին, ընդգծել է, որ աշխարհագրությունը հայտարարությամբ չի փոխվում։ «Մեծ Թոնբը, Փոքր Թոնբը և Աբու Մուսան եղել են իրանական և կմնան իրանական»,- հայտարարել է նա։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB-ին, Ալի Աքբար Վելայաթին շաբաթ երեկոյան X սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ նշել է, որ մի երկիր, որի քաղաքական պատմությունը դեռ կես դարի չի հասել, ՄԱԿ-ի ամբիոնից տարածքային պահանջ է ներկայացնում այն կղզիների նկատմամբ, որոնք անցած դարերի պատմական փաստաթղթերում և քարտեզներում գրանցված են եղել Իրանի անվամբ։
Վելայաթին կրկին ընդգծել է. «Աշխարհագրությունը հայտարարությամբ չի փոխվում։ Մեծ Թոնբը, Փոքր Թոնբը և Աբու Մուսան եղել են իրանական և կմնան իրանական»։