Բաղայի․ ագրեսորները կառչում են ստի ցանկացած փրկօղակից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, անդրադառնալով վերջին յոթ տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի իրականացրած «կեղծ դրոշի» գործողությունների պատմությանը, ընդգծել է, որ ագրեսորները, չունենալով իրենց ռազմական ագրեսիան արդարացնելու որևէ միջոց, կառչում են ստի ցանկացած փրկօղակից։
Հրապարակելով կարճ տեսանյութ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից վերջին յոթ տասնամյակների ընթացքում իրականացված «կեղծ դրոշի» գործողությունների պատմության վերաբերյալ, Էսմայիլ Բաղային գրել է. ««Կեղծ դրոշը» հին հնարք է․ նախ բեմադրիր միջադեպը, ապա մեղադրանքի սլաքն ուղղիր մեկ ուրիշի վրա և վերջում օգտվիր դրա հետևանքներից»։
Նա հավելել է. «Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի և աշխարհի հասարակական կարծիքը հոգնել է Իրանի դեմ անօրինական և ագրեսիվ պատերազմից, իսկ ագրեսորները չունեն իրենց ռազմական ագրեսիան արդարացնելու որևէ միջոց, նրանք, ինչպես ասում է արաբական ասացվածքը՝ «խեղդվողը կառչում է ցանկացած չոր ճյուղից», իրենց փրկելու համար կառչում են ստի ցանկացած «փրկօղակից»»։