Բաղայի. Եմենի հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է
https://parstoday.ir/hy/news/iran-i251386-Բաղայի._Եմենի_հարցում_Իրանի_սկզբունքային_դիրքորոշումն_անփոփոխ_է
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, ընդգծելով Եմենի խնդիրները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ այս հարցում իր սկզբունքային դիրքորոշմանը։
(last modified 2026-10-17T06:46:11+00:00 )
Հոկտեմբեր 17, 2026 10:14 Asia/Tehran
  • Բաղայի. Եմենի հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, ընդգծելով Եմենի խնդիրները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ այս հարցում իր սկզբունքային դիրքորոշմանը։

Վկայակոչելով IRIB-ը, Pars Today-ը հաղորդում է, որ Բաղային ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Իրանի դիրքորոշումը Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև հակամարտության վերաբերյալ՝ ընդգծելով տարաձայնությունները կարգավորելու համար երկու կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։

Նա հավելել է, որ Իրանը մշտապես պատրաստ է եղել իր բարի ծառայություններն առաջարկել հակամարտությանը վերջ դնելու համար և կողմերի խնդրանքի դեպքում օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ այդ գործընթացին աջակցելու նպատակով։

Անդրադառնալով վերջին 12 տարիների զարգացումներին, Բաղային ընդգծել է, որ արտաքին միջամտությունը, ռազմական մոտեցումը և շրջափակումը Եմենի ճգնաժամի լուծում չեն։

Նրախոսքով՝ Եմենի ժողովուրդն ավելի քան մեկ տասնամյակ դիմակայել է ծովային և օդային շրջափակմանը՝ կրելով դրա հետևանքները։

Քննադատելով Եմենի ժողովրդի նկատմամբ անարդար շրջափակումը՝ Բաղային մատնանշել է տարածաշրջանից դուրս գտնվող դերակատարների, հատկապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դերը ստեղծված իրավիճակում և կոչ արել տարածաշրջանի ու իսլամական աշխարհի երկրներին ջանքեր գործադրել Եմենի ճգնաժամին վերջ դնելու համար։