Ռոհանին կարևորել է Իրանի զարգացման ընթացքը արագացնելու անհրաժեշտությունը
Իրանի զարգացման ընթացքը արագացնելու համար Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհրաժեշտ է համարել երկրում գործող տարբեր կառույցների և եռյակ իշխանությունների միջև ներդաշնակ գործունեությունը:
Շաբաթ փետրվարի 6-ին, Մաշհադ քաղաքում երկաթգծային, արդյունաբերական, առողջապահական և շինարարական նախագծերի միաժամանակ շահագործման հանձնելու հանդիսությանը ունեցած ելույթում ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ներկա դրությամբ տարբեր երկրներ և արտասահմանում բնակվող իրանցիները ցանկանում են գործունեություն ծավալել Իրանում»:
Նախագահ Ռոհանին շեշտել է.«Հարևան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու համար Իրանի բոլոր երկաթգծերը պիտի միացվեն հիմնական նավահանգիստներին ու սահմանային գոտիներին»:
Ռոհանին հստակեցրել է.«ԻԻՀ-ի երկաթուղին ապագայում միացվելու է Իրաքի Բասրա քաղաքին և Ադրբեջանին»: