ԻԻՀ ԱԳ նախարարն ուղևորվեց Մոսկվա
ԻԻՀ ԱԳ նախարարն այսօր՝ ուրբաթ, ուղևորվեց Մոսկվա որտեղ պիտի մասնակցի Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի ԱԳ նախարարների եռակողմ նստաշրջանին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մոսկվա կատարած միօրյա ուղևորության ընթացքում հանդիպելու է Ռուսաստանի ու Սիրիայի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վալիդ Ալ-Մոալեմի հետ և մտքերի փոխանակում է կատարելու երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների, հատկապես Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակի շուրջ:
Հրադադարի համար պայմանների նախապատրաստումը, Սիրիացի քաղաքացիների դժվարություններին վերջ տալը, հումանիտարական հարցեր և Սիրիայի ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի մեկնարկը քննարկվելու են Մոսկվայի նիստում:
Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ընդգծմամբ Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները նկատի առնելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ ազդեցիկ պայքար մղելու անհրաժեշտությունը նաև զրուցելու են Իրաքի քաղաքական իրավիճակի շուրջ:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը հայտարարել էր. «Նկատի առնելով Սիրիայում ահաբեկիչների գործունեության ծավալումը Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ ու Իրաքի համագործակցությամբ Դամասկոսի պաշտպանության առանցքը մեծ նվաճումներ է ունեցել, որի արդյունքներն ու նաև այս զուգամերձության շարունակվելը քննարկվելու են Մոսվկայում սպասվող հանդիպմանը»: