Նաջաֆի.«Համատեղ քայլերի ծրագրի հաջողությունը պայմանավորված է դիմացի կողմի քայլերով»
https://parstoday.ir/hy/news/iran-i43105-Նաջաֆի._Համատեղ_քայլերի_ծրագրի_հաջողությունը_պայմանավորված_է_դիմացի_կողմի_քայլերով
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հաջողությունը պայմանավորել է համաձայնության մյուս կողմի քայլերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2016 07:44 Asia/Tehran
  • Նաջաֆի.«Համատեղ քայլերի ծրագրի հաջողությունը պայմանավորված է դիմացի կողմի քայլերով»

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հաջողությունը պայմանավորել է համաձայնության մյուս կողմի քայլերով:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ հինգշաբթի երեկոյան Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության Վճռադատ խորհրդի նիստում Ռեզա Նաջաֆին ասել է .-«Դիմացի կողմը լիարժեք չի իրականացնում  համատեղ ծրագրով նախատեսված հանձնառությունները»:

«Վեցյակի երկրները որոշակի պատասխանատվություն ունեն փոխվստահության սկզբունքով համաձայնության իրականացման գործում».-ասել է Նաջաֆին:

Անդրադառնալով Իրանի արտադրած հավելյալ ծանր ջրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տարածած հաղորդագրությանը, Նաջաֆին նշել է .-«Իրանը պատրաստ է ծանր ջրի ավելցուկը վաճառել միջազգային հաճախորդներին»:

Նաջաֆիի խոսքերով, Իսրայելը մինչ օրս չի ստորագրել միջուկային զինաթափման դաշինքը , իսկ այդ ռեժիմի ռազմական ու միջուկային գաղտնի ծրագիրը միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված սպառնալիք է: