Ռոհանի.«Հարևան երկրների հետ սերտ հարաբերությունը Իրանի սկզբունքային քաղաքականությունն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i4321-Ռոհանի._Հարևան_երկրների_հետ_սերտ_հարաբերությունը_Իրանի_սկզբունքային_քաղաքականությունն_է
ԻԻՀ-ի նախագահը հարևան երկրների հետ սերտ հարաբերությունները Իրանի սկզբունքային քաղաքականությունն է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 14:08 Asia/Tehran
  • Ռոհանի.«Հարևան երկրների հետ սերտ հարաբերությունը Իրանի սկզբունքային քաղաքականությունն է»

ԻԻՀ-ի նախագահը հարևան երկրների հետ սերտ հարաբերությունները Իրանի սկզբունքային քաղաքականությունն է համարել:

Փետրվարի 16-ին, Թուրքիայում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմեդ Էբրահիմ Թահերյանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին ասել է.«Մշակութային ու զբոսաշրջության ոլորտներում պիտի ընդլայնվեն Թեհրան-Անկարա հարաբերությունները»:

Նախագահ Ռոհանին հավելել է.«Հարևանների հետ սերտ հարաբերություններ մշակելու հիմամբ Իրանի սկզբունքային քաղաքականության շրջանակներում, Իրան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի»:

Նշելով որ տարածաշրջանային խնդիրները կարագավորելու և անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է հզորացնել համագործակցության ոգին, Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հավաստիացրել է.«Տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման ու հզորացման նպատակով ԻԻՀ-ն շարունակելու է տարածաշրջանային մասշտաբով իր բանակցություններն ու խորհրդակցությունները»: