ԻԻՀ առաջնորդը քննադատել է հակաիրանական շրջափակումների երկարաձգումը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ընդգծմամբ, Իրանի դեմ շրջափակումների 10 տարով երկարաձգումը համարվում է Համատեղ քայլերի ծրագրի խախտում:
Նոյեմբերի 23-ին , Աշխարհազորային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում Իրանի դեմ շրջափակումների 10 տարով երկարաձգմանը: «ԱՄՆ ներկա կառավարությունը միջուկային համաձայնության հարցում բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, որոնցից մեկը շրջափակումների երկարաձգումն է». ասել է նա:
«Շրջափակումների երկարաձգումը նշանակում է Համատեղ քայլերի ծրագրի խախտում : Նրանք պետք է իմանան, որ Իրանի իսլամական հանրապետությունը հակադարձելու է այդ որոշմանը».-ասել է մեծարգո առաջնորդը:
«Միջուկային համաձայնությունը չպետք է դառնա Իրանի ժողովրդին ճնշելու միջոց».-ասել է նա:
Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդի խոսքերով.-«Իրանն ապավինում է իր ժողովրդին և չի վախենում որևէ երկրից»:
Այաթոլլահ Խամենեին ասել է .«Իրանի Աշխարհազորային ուժերը կարող են օրինակ ծառայել տարածաշրջանի որոշ երկրների համար: Սակայն թշնամին նպատակ ունի պառակտում առաջացնել Իրանի ժողովրդի մեջ, ինչի համար բազմիցս զգուշացվել է»: