Արևմուտքի հակաիրանական շրջափակումներն արդարացի չեն
Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ամերիկացի լեզվաբան և փորձագետ Սքոթ Ռիչարդն ասել է.«Իրանի դեմ արևմուտքի կիրառած շրջափակումներն անարդարացի են, քանի որ Թեհրանը Համատեղ քայլերի շրջանակում կատարում է իր պարտավորությունները, իսկ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները խախտումներ են թույլ տալիս:
Փորձագետի խոսքերով՝ Իրանը, Իրաքը և այլ երկրներ մեծապես տուժել են այն շրջափակումներից ,որոնք նույնիսկ արգելում են դեղորայքի մուտքն այդ երկրներ:
«ԱՄՆ-ն ոչ միայն ողջ աշխարհում ,նույնիսկ իր սահմաններից ներս իր սեփական ժողովրդի նկատմամբ անարդար է վերաբերվում», ասել է ամերիկացի փորձագետը:
Իրանի նկատմամբ շրջափակումների կիրառման մասին օրենքն ուժի մեջ է մինչև 2016 թվականի վերջը, որի երկարաձգման նախագիծը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում և այնուհետև Սենատում վավերացվելուց հետո, ԱՄՆ նախագահի ստորագրմամբ կրկին ուժի մեջ կմտնի: