Սալեհին՝ միջուկային համաձայնության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i44479-Սալեհին_միջուկային_համաձայնության_մասին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտման դեպքում Իրանի հնարավոր քայլերի հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 13:01 Asia/Tehran
  • Սալեհին՝ միջուկային համաձայնության մասին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտման դեպքում Իրանի հնարավոր քայլերի հարցը։

Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ը երկարաձգի Իրանի դեմ շրջափակումները, ապա դա լինելու է միջուկային համաձայնության խախտում։ Սալեհին հավաստել է .-«Երբ Իրանը սկսեց միջուկային բանակցությունները , կանախատեսում էր, որ հավանաբար մյուս կողմը չի կատարելու իր հանձնառությունները, քանի որ երբեք չի կարելի վստահել Արևմուտքին»:

«Մեկուկես տարվա ընթացքում Իրանը կարող է մեծ քանակությամբ ուրան հարստացնել: Իհարկե Թեհրանը չի ցանկանում ինչ-որ բան պատահի, որը կարող է վնասել միջուկային համաձայնությանը, ուստի այդ ոլորտում քայլերը խոհեմ պետք է լինեն».-ավելացրել է Ալի Աքբար Սալեհին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է.-«ԱՄՆ-ին խորհուրդ ենք տալիս հարգել միջուկային համաձայնությունը , քանզի հակառակ դեպքում, ինքն է լինելու պարտվող կողմը և խստորեն դատվելու է միջազգային հանրության կողմից»: