Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի արտահայտությունները թշնամիների ներթափանցման կապակցությամբ
Փահլավի ռեժիմի դեմ Թավրիզի բնակչության ընդվզման տարեդարձի առիթով Արևելյան Ատրպատական նահանգի հազարավոր բնակիչներ ներկա գտնվելով Իմամ Խոմեյնիի հոսեյնիեում հանդիպել են Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդին:
Չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին զգուշացնելով առաջիկա ընտրություններին թշնամիների ներթափանցման կապակցությամբ ասել է.-«Չեմ դադարելու ասել իրականությունը , թշնամին փորձում է հանրությունից թաքուն պահել իր չար նպատակները»:
Մեծահարգ Առաջնորդն հավելել է.-«Թշնամիները ուզում են միջամտել ընտրություններին, իսկ ժողովուրդը պետք է իրազեկ դառնա և գործի թշնամիների ցանկության հակառակ ուղղությամբ»:
Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Հեղափոխության սկզբից ամերիկացիները դեմ էին մի քանի կարևոր կետերի՝ այդ թվում Իրանի Սահմանադրության պահապան խորհրդին: Նրանք չկարողացան Պահապան խորհրդի գործունեությունը կանխել և այժմ էլ ուզում են այդ խորհրդի որոշումները հարցականի տակ տանել»:
Այաթոլլահ Խամենեին Իսլամական խորհրդարանը բնութագրելով որպես կառավարության գնացքի ուղեցույցը ասել է.-«Եթե խորհրդարանը ջանա ժողովրդի բարօրության, արդարության, տնտեսական բարգավաճման, գիտական ու տեխնոլոգիական զարգացումների և արժանապատվության ու անկախության ուղղությամբ քայլեր վերցնել, ապա ճանապարհ կհարթի այդ նպատակների իրականացման համար: Իսկ եթե խորհրդարանը ենթարկվի Արևմուտքի ու ԱՄՆ-ի ցանկություններին և հետևի արիստոկրատ շարժման իշխանությանը, ապա կդժբախտացնի այս երկիրը»:
Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդը հավելել է.-«Իրանի միջուկային հարցով բանակցող պատվիրակության նպատակներից մեկն այն էր, որ արտասահմանյան ներդրումներով երկրում ստեղծել տնտեսական հնարավորություններ»:
Ընդգծելով որ դիմադրողական տնտեսությունը չի նշանակում Իրանի շուրջը պարիսպ քաշել Այաթոլլահ Խամենեին հավելել է.-«Դիմադրողական տնտեսությունը ներածին և արտածին է, այսինքն եթե ազգային տնտեսությունը ներսից
չզարգանա ոչ մի արդյունքի չի հանգի»:
Մեծարգո Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին աշխարհի երկրների հետ տնտեսական համագործակցությունը լավ համարելով նշել է.-«Ի հարկե այս խոհեմ համագործակցության արդյունքը պետք է հանգի տնտեսության բարգավաճմանը և միայն ժողովրդի դիմադրությամբ և պաշտոնատարների խոհեմ քայլերով հնարավոր է հասնել այս նպատակներին»: