Ղասեմի.«ԱՄՆ-ի կամայական շրջափակումները հակասում են Համատեղ քայլերի ծրագրին»
https://parstoday.ir/hy/news/iran-i44968-Ղասեմի._ԱՄՆ_ի_կամայական_շրջափակումները_հակասում_են_Համատեղ_քայլերի_ծրագրին
Իրանի դեմ շրջափակումները երկարաձգելու մասին ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի որոշումը հակասում է Համատեղ քայլերի ծրագրին և ԱՄՆ-ի հանձնառություններին»,-ասել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 08:17 Asia/Tehran
  • Ղասեմի.«ԱՄՆ-ի կամայական շրջափակումները հակասում են Համատեղ քայլերի ծրագրին»

Իրանի դեմ շրջափակումները երկարաձգելու մասին ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի որոշումը հակասում է Համատեղ քայլերի ծրագրին և ԱՄՆ-ի հանձնառություններին»,-ասել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակը:

Ուրբաթ օրը, հակադարձելով Իրանի դեմ շրջափակումների երկարաձգման մասին ԱՄՆ-ի որոշմանը, Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի որոշումը հակասում է  Համատեղ քայլերի ծրագրին և միջազգային իրավունքների համաձայն, այլ երկրների ներքին ու միջազգային հարաբերություններին չմիջամտելու ԱՄՆ-ի հանձնառություններին:

Բահրամ Ղասեմին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատասխանատու է այդ երկրի միջազգային հանձնառությունների դիմաց և ԱՄՆ-ի ներքին քաղաքական զարգացումները չեն կարող պատճառ հանդիսանալ միջազգային պարտավորությունները չկատարելու համար:

«Իրանը հարգում է իր միջազգային հանձնառությունները , սակայն պատրաստ է ցանկացած պայմանում  պաշտպանել իր ժողովրդի իրավունքները»,-ասել է Ղասեմին:

Նա ընդգծել է, որ Իրանն այդ հարցով հետևում է ԱՄՆ-ի կառավարության քայլերին և համապատասխան զեկույց կներկայացնի Համատեղ քայլերի իրագործմանը հետևող կոմիտեին` այդ հարցով անհրաժեշտ որոշումներն ընդունելու համար:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ-ի Սենատը 99 կողմ և ոչ մի դեմ ձայնով, ևս 10 տարով երկարաձգել է Իրանի դեմ շրջափակումները:

Ավելի վաղ, նախագիծը հաստատել էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը: