Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկարաձգումը արդարացում չունի. Լարիջանի
ԻԻՀ խորհրդարանի նախագահն ասել է, որ Իրանի դեմ 10-ամյա շրջափակումների օրենքի գործադրման ժամկետի երկարաձգման ուղղությամբ ԱՄՆ-ի Սենատի վերցրած քայլը միջազգային պարտավորությունների դիտանկյունից որևէ արդարացում չունի:
Ալի Լարիջանին կիրակի օրն անդրադառնալով Իրանի շրջափակումների օրենքի գործադրման ժամկետի 10-ամյա երկարաձգման կապակցությամբ ԱՄՆ-ի Սենատի որոշմանը, հավելեց. «Այս որոշումը դեմ է միջուկային համաձայնությանը, քանի որ Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ութ կետերում նման կողմնորոշումը մերժվել է»:
«Այն պայմաններում, երբ Կոնգրեսի անդամների կեսը Դեմոկրատական կուսակցությունից են, նրանցից գոնե մեկը շրջափակումների երկարաձգմանը դեմ չքվեարկեց և սա վկայում է, որ Իրանի դեմ շրջափակումների երկարաձգման կապակցությամբ ԱՄՆ-ի իշխանական համակարգում ընդհանուր համաձայնություն գոյություն ունի»,-նշեց Լարիջանին, այդ քայլը համարելով ԱՄՆ-ի նախագահի հեղինակազրկման ապացույցը:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է,. որ Իրանի շրջափակումների կապակցությամբ Դամաթոյի օրենքում շեշտը դրված է նավթի ու գազի և Իրանի պետրոքիմիայի ոլորտում ներդրման շրջափակումների վրա, մինչդեռ Համատեղ ակտի համապարփակ ծրագրի 21-րդ կետի համաձայն ԱՄՆ-ն պարտավորվել է չեղարկել այդ շրջափակումները»: