Իրանը հարգում է կրոնական փոքրամասնությունների իրավունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i45427-Իրանը_հարգում_է_կրոնական_փոքրամասնությունների_իրավունքները
«Դատապարտելի է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունն ու խտրական վերաբերմունքը»․ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2016 13:43 Asia/Tehran
  • Իրանը հարգում է կրոնական փոքրամասնությունների իրավունքները

«Դատապարտելի է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունն ու խտրական վերաբերմունքը»․ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:

Մյանմարում Ռոհինգյա ցեղի մուսուլմանների նկատմամբ իրականացվող բռնությունների կապակցությամբ ԻԻՀ դիրքորոշումը հայտնելով՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Մուսուլմանների դեմ բռնությունը ծայրահեղականություն է տարածում հասարակության մեջ, իսկ դա տարածաշրջանի և աշխարհի երկրներից ոչ մեկի օգտին չէ»:

Անդրադառնալով Իրանի դեմ շրջափակումների երկարաձգման ԱՄՆ-ի քայլին՝ Բահրամ Ղասեմին ասել է.«ԱՄՆ-ը միշտապես թշնամական վերաբերմունք է դրսևորում Իրանի նկատմամբ , իսկ թե նոր շրջափակումներն ինչպիսին կլինեն հնարավոր չէ կանխատեսել․ այժմ միայն պետք է սպասել»:

Ղասեմին նշել է, որ ԻԻՀ-ը երբեք առաջինը չի լինի Համատեղ քայլերի ծրագիրը խախտելու և իր հանձնառություններն անտեսելու հարցում:

Նշելով, որ Համատեղ քայլերի ծրագրի խախտումը դյուրին չի լինելու՝ Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ն այդ ուժը չունի։ Այդ երկիրը չի կարող միակողմանի վերաբերմունք ցուցաբերել այս բազմակողմանի համաձայնության նկատմամբ»: