Լարիջանին շնորհավորել է ուսանողների տոնը
ԻԻՀ խորհրդարանի նախագահն իրանցի ուսանողներին կոչ է արել նահատակ ուսանողների ուղով ընթանալ, համարելով, որ Իրանի բարգավաճման համար լավագույն քաղաքական վարքագիծը դա է:
Երեքշաբթի առավոտյան, խորհրդարանի դռնբաց նիստում, Ալի Լարիջանին շնորհավորելով ուսանողի օրը՝ իրանական ազար ամսի 16-ը, հավաստիացրել է, որ Իրանի քաղաքական ու մշակութային տարբեր ոլորտներում ուսանողների ներկայությունը ինտելեկտուալ մթնոլորտ ու խանդավառություն է առաջացնում:
Լարիջանին նշել է, որ շահի ռեժիմի օրոք Իրանի ուսանողներն ընդվզեցին երկրում առկա բռնատիրական համակարգի դեմ, և հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանում ևս շարունակեցին այդ ընթացքը:
Դեկտեմբերի 6-ը, ԻԻՀ օրացույցում նշվում է որպես ուսանողի օր:
1953 թվականի դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ-ի նախագահի տեղակալ՝ Ռիչարդ Նիքսոնի Իրան այցելության և Բրիտանիայի հետ հարաբերությունների վերսկսման դեմ ուսանողների բողոքի ցույցից հետո, Թեհրանի համալսարանի դիմաց ոստիկանների կրակոցներից նահատակվեցին երեք ուսանողներ:
Ուսանողի օրն Իրանում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունների դեմ ժողովրդի պայքարի հիշատակության օրն է: Հետևաբար, ազարի 16-ը յուրահատուկ նշանակություն է ունեցել ուսանողական պայքարների ձևավորման գործում: