Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i45640-Իրանը_հերքել_է_Սաուդյան_Արաբիայի_հայտարարությունները
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Իրանն Արաբիայում միջազգային օրենքներին ու դիվանագիտական սկզբունքներին հակասող որևէ աշխատանք չի ծավալել և նման մեղադրանքներն անհիմն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 04:05 Asia/Tehran
  • Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի հայտարարությունները

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Իրանն Արաբիայում միջազգային օրենքներին ու դիվանագիտական սկզբունքներին հակասող որևէ աշխատանք չի ծավալել և նման մեղադրանքներն անհիմն են»:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  Բահրամ Ղասեմին ասել է. «Այն պայմաններում, երբ մուսուլմանական  աշխարհն ու տարածաշրջանը միասնականության, ինչպես նաև լարվածություն հրահրող հարցերից հեռու մնալու խիստ կարիք ունեն, անհիմն  մեղարանքներ ուղղելը տարաշածրջանի երկրներից որևէ մեկի շահերից չի բխում»:

Անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված լուրին, ըստ որի Արաբիայում մահվան են դատապարտվել մի խումբ անձանց, ովքեր լրտեսություն են արել Իրանի օգտին, Ղասեմին հավելել . «Արաբիայի կառավարությունը մինչ այս պահը հիշյալ անձանց մասին, որևէ տեղեկություն չի փոխանցել ԻԻՀ-ին»:

«Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների նկատմամբ ԻԻՀ-ի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարի դրացիության սկզբունքը հարգելու, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին հարցերին չմիջամտելու վրա»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Ռիադի հատուկ դատարանը 10 ամիս անց, երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ սկսվել է Իրանի դեմ լրտեսության մեղադրանքով 15 անձանց  դատաքննությունը  և մեղարյալները դատապարտվել են մահապատժի:

Մեղադրյալների մեծ մասը Արաբիայի հայտնի շիաներից են, ովքեր իրենց երկրի քաղաքականություններին ընդդիմանալու և կամ իշխանություններին քննադատելու պատճառով մեղադրվել են Իրանի դեմ լրտեսության մեջ: