Խոշռու. Կանադայի ընդունած բանաձևը չի արտացոլում Սիրիայի վիճակը
ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպանն ու ներկայացուցիչն ուրբաթ գիշեր Սիրիայի դեմ Կանադայի բանաձևի քննարկման նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից առաջ նշել է.«Ներկայացված բանաձևը միակողմանի փաստաթուղթ է և չափազանց հեռու է և չի արտացոլում Սիրիայի վիճակը»:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան և ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հավելել է. «Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակի և մարդկային աղետի պատասխանատուն արաբական ու արևմտյան որոշ երկրների կողմից հովանավորվող ահաբեկիչներն են»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը, խոսքն ուղղել է Կանադայի հակասիրիական բանաձևին կողմ արտահայտված երկրներին, այդ թվում Բրիտանիային, հարցնելով, թե ինչո՞ւ են քննադատում Սիրիայում ահաբեկչության դեմ կռվող երկրներին: .«Եթե ահաբեկիչները տարածքներ գրավեին ձեր երկրներում, ի՞նչ կանեիք: Արդյո՞ք ահաբեկիչների ոչնչացման համար ռազմական գործողություններ չէիք իրականացնի»:
Սիրիայի վերաբերյալ Կանադայի առաջարկած բանաձևն ուրբաթ գիշեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում վավերացվեց 122 կողմ ձայներով: Բանաձևին դեմ քվերակեցին 13 երկրներ, այդ թվում Իրանը, իսկ ձեռնպահ մնացին 36 երկրներ: