Ղասեմի. Տարածաշրջանի երկրները պիտի փակեն Սիրիայի ահաբեկիչների վերազինման ուղին
https://parstoday.ir/hy/news/iran-i46807-Ղասեմի._Տարածաշրջանի_երկրները_պիտի_փակեն_Սիրիայի_ահաբեկիչների_վերազինման_ուղին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, հայտնելով Սիրիայի տուժած տարածքներին օժանդակություններ փոխանցելու ԻԻՀ Կարմիր մահիկի պատրաստակամությունը, տարածաշրջանի երկրներին կոչ է արել փակել այդ երկրում ահաբեկիչների վերազինման ուղիները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 04:10 Asia/Tehran
  • Ղասեմի. Տարածաշրջանի երկրները պիտի փակեն Սիրիայի ահաբեկիչների վերազինման ուղին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, հայտնելով Սիրիայի տուժած տարածքներին օժանդակություններ փոխանցելու ԻԻՀ Կարմիր մահիկի պատրաստակամությունը, տարածաշրջանի երկրներին կոչ է արել փակել այդ երկրում ահաբեկիչների վերազինման ուղիները:

Բահրամ Ղասեմին չորեքշաբթի գիշեր ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ ասել է. «Նկատի առնելով տարածաշրջանում անվտանգության ու կայունության ուղղությամբ Սիրիայի ու Հալեպի զարգացումների որոշիչ դերակատարությունը և մարդկային ու հումանիտար կարևոր ու հիմնական հարցերին սատարելու, հրադադարի, անդորրի ու անվտանգության հաստատման և այս տարածքում բռնարարքների կանխման ու հատկապես խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար ԻԻՀ-ն կգործադրի իր ամբողջ ջանքը»:

«Այս ուղղությամբ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեկ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի ու Սիրիայի ԱԳ նախարարների հետ: Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են  Սիրիայի  ու Հալեպի զարգացումները,  հումանիտար իրավիճակը, ինչպես նաև անմեղ բնակչության ու խաղաղ քաղաքացիների անվտանգության վերաբերյալ առկա մտահոգությունները»,-հավելել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ մարդկային ու հումանիտար հարցերի կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումները հստակ են: «Անմեղ մարդկանց կյանքը փրկելն ու ահաբեկչական խմբերի կողմից խաղաղ բնակչության կոտորածը կանխելու միշտ եղել է ու շարունակում է մնալ ԻԻՀ  սկզբունքային ու անփոփոխ քաղաքականությունը». ասել է նա: