Շարունակվում են Զարիֆ-Մոգերինի խորհրդակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i46873-Շարունակվում_են_Զարիֆ_Մոգերինի_խորհրդակցությունները
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց են ունեցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման(ՀԳՀԾ) գործընթացի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 13:43 Asia/Tehran
  • Շարունակվում են Զարիֆ-Մոգերինի խորհրդակցությունները

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց են ունեցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման(ՀԳՀԾ) գործընթացի վերաբերյալ:

 

Դեկտեմբերի 14-ին և 15-ին ունեցած հեռախոսազրույցների ընթացքում Զարիֆը և Մոգերինին խորհրդակցել են  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) և Սիրիայի վերջին իրադարձությունների շուրջ:

Իրանի ԱԳ նախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման գործընթացը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ Զարիֆը խորհրդակցել է համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման հարցում ԱՄՆ-ի կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ: