Շարունակվում են Զարիֆ-Մոգերինի խորհրդակցությունները
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց են ունեցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման(ՀԳՀԾ) գործընթացի վերաբերյալ:
Դեկտեմբերի 14-ին և 15-ին ունեցած հեռախոսազրույցների ընթացքում Զարիֆը և Մոգերինին խորհրդակցել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) և Սիրիայի վերջին իրադարձությունների շուրջ:
Իրանի ԱԳ նախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման գործընթացը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ Զարիֆը խորհրդակցել է համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման հարցում ԱՄՆ-ի կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ: